Հայկական կողմն ունի 3 զոհ,ադրբեջանական կողմը՝ 4 զոհ

Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ,ադրբեջանական կողմը՝ 4 զոհ
Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ադրբեջանական կողմը կրակ է արձակել ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանումների վրա, հայկական ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների։
Մեր տեղեկություններով ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ,ադրբեջանական կողմը՝ 4։

Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում