Պիտի շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն անեմ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ քննարկվող կառավարություն-եկեղեցի հարաբերություններին:

«Ուզում եմ անդրադառնալ անընդհատ քննարկվող մի թեմայի, որ ասում են, թե կառավարություն-եկեղեցի հարաբերությունները լավ չեն, կամ խնդիրներ կան այդ հարաբերություններում։

Հիմա պիտի շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն անեմ. եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն լավ չեն Աստծո հետ, ու դա համաձայն քրիստոնեական տեսության»,- ասաց վարչապետը։

Նշենք, որ երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե «վարչապետին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է, որը ժամկետ չունի»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում