Գիտնականները նշել են՝ որն է սրտի և անոթների համար ամենաօգտակար վիտամինը

Վիտամին D-ն օրգանիզմի համար ամենակարևոր և ուժեղ գործոններից է, որն ազդում է սրտի և անոթների առողջության վրա և նպաստում երկարատև ծանրաբեռնվածությանը դիմանալուն:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման եզրահանգման են եկել սրտաբանները, որոնք իրենց ուսումնասիրության արդյունքները ներկայացրել են գիտական ամսագրում:
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ վիտամին D-ի մեծ քանակությունն օրգանիզմում, վիճակագրության համաձայն, կապված է բարձր դիմադրողականության հետ: Բացի դրանից՝ բոլորն էլ քաջատեղյակ են, որ այն բարենպաստ ազդեցություն է ունենում ոսկորների և սրտի վրա:

Ձկան յուղը և վիտամին D-ն, ինչպես ցույց են տալիս վերջին տարիներին իրականացված ուսումնասիրությունները, բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն, որոնց մասին գիտնականները նախկինում չէին էլ կասկածում:
Օրինակ՝ գիտնականները պարզել են, որ վիտամին D-ն նվազեցնում է մահվան հավանականությունը սրտի կաթվածից, դանդաղեցնում է ցրված սկլերոզի զարգացումը և պաշտպանում է ուղեղն ալկոհոլի հետևանքով վնասվելուց:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: