ARPI կենտրոնը հիմնադրվել է Advanced Research in Computational Sciences and Artificial Intelligence (ARCS.ai) կազմակերպության նախաձեռնությամբ, որը միավորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական և հետազոտական ռեսուրսները՝ նպատակ ունենալով զարգացնել ռոբոտաշինության և ֆիզիկական ԱԲ ոլորտը Հայաստանում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ընդգծել է, որ ARPI-ի ստեղծումը կարևոր քայլ է Հայաստանում նորարարական միջավայրի ձևավորման, երիտասարդների կարողությունների զարգացման և ապագայի տեխնոլոգիական մարտահրավերներին պատրաստ մասնագետների նոր սերունդ կրթելու ուղղությամբ։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Ֆիզիկական արհեստական բանականությունը Հայաստանում» թեմայով պանելային քննարկում, որի մասնակիցներն անդրադարձել են ոլորտի զարգացման հեռանկարներին, միջազգային համագործակցությանը և Հայաստանում մրցունակ տեխնոլոգիական լուծումներ ստեղծելու հնարավորություններին։
Աղբյուր՝ 1Lurer
Լուսանկար՝ 1Lurer։ Աղբյուրի նյութը
