Նոյեմբերի 24-ին Ռիյադում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի առաջին քաղաքական խորհրդակցությունները, որոնք ղեկավարեցին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյան և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սաուդ բին Մուհամմադ Ալ-Սաթիի։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում քաղաքական հարաբերությունների և տնտեսական համագործակցության խորացման համատեքստում դիվանագիտական ներկայացվածության մակարդակի բարձրացման կարևորությունը։
Զրուցակիցները նաև քննարկեցին Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացիկ զարգացումներին և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հնարավորությունները։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
