Անվտանգության առումով որոշում է կայացվել բարձրшցնել աստիճանը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, թե սա միակ որոշումը չէ, էլի կլինեն փոփոխություններ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքն էլ ավելի անվտանգ սարքելուն։
Հարցին՝ վախենու՞մ են լրագրողներից, որ որոշել են սահմանափակել նրանց տեղաշարժը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․
«Ես նմա՞ն եմ մարդու, որը վախենում է լրագրողներից։ Պատճառներն, ընդհանուր առմամբ, անվտանգային են, խոսքը կոնկրետ չի գնում լրագրողների, կոնկրետ անձանց մասին, գործելու են նոր կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է», — ասաց ԱԺ փոխխոսնակը։
Նա հիշեցրեց՝ մեր պատմության մեջ ունեցել ենք բազմաթիվ վատ նախադեպեր՝ սկսած հոկտեմբերի 27-ից։
«Ի դեպ, ասեմ, որ դրա կազմակերպիչներից և իրագործողներից մեկը լրագրող է եղել, վերջերս դուք ականատես եղաք, լուսաբանեցիք գնդակահարության տեսարաններ Ազգային ժողովի դիմացի փողոցում, եղավ մահափորձ ԱԺ նախագահի դեմ, այս ամենը, չգիտես ինչու, դուք չեք հիշատակում ու զարմանում եք, որ անվտանգության կանոնները կարող են ավելի խստանալ», — ասաց Սիմոնյանը։