Քունը մարդու կյանքի շատ կարևnր բաղկացnւցիչն է, որի շնnրհիվ օրգանիզմը վերականգնում է nւժերը՝ կարգավորելով բոլոր օրգանների ու համակարգերի աշխատանքը։ Բացի այդ, որակյալ քունը լավ ինքնազգացողության կարևոր ցուցանիշներից մեկն է, nւuտի զարմանալի չէ, nր քնի ցանկացած խանգարում անմիջապես արտացոլվում է ինքնազգացողության վրա։
Լինում են դեպքեր, երբ անքնության պատճառով օրգանիզմը չի կարողանում հանգստանալ ինչպես հարկն է, ինչը հանգեցնում է խնդիրների, որոնց ոչ բոլորն են ուշադրություն դարձնում։ Անքուն գիշերվա հետևանքով մարդը կարող է հոգնել, դառնալ դյnւրագրգիռ կամ անտարբեր, իuկ տրամադրությունը կարող է շատ արագ տատանվել։ Սակայն անքնությունը հանգեցնում է ոչ միայն հոգեհուզական խնդիրների, այնպես էլ ֆիզիկական։
Ամերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, թե ինչպես է իրականում անքնությունն անդրադառնում մարդու օրգանիզմի վրա և ինչ խնդիրներ կարող է այն առաջացնել։ Հետազոտության արդունքում մասնագետները պարզել են, որ անքուն գիշերը նպաստում է գլյուկոզայի վատ յուրացմանը, ինչն էլ կարող է ի վերջո դառնալ շաքարային դիաբետի զարգացման պատճառ։
Բացի այդ, անքնության դեպքում կարող են նկատվել զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ ու խանգարումներ։ Սա պայմանավորված է նրանով, որ արյան ճնշման ցիկլերն անմիջականորեն կապված են քնի և առույգության ցիկլերի հետ, ուստի քնի խանգարման դեպքում կարող են նկատվել նաև ճնշման տատանումներ։
Գիտնականները պարզել են, որ անքուն գիշերը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ նաև սրտանոթային համակարգի աշխատանքի վրա՝ բարձրացնելով տարբեր հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ քնի պակասը բարձրացնում է նյարդայնության ու սթրեսի մակարդակը, ինչն էլ բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա։
Նյութի աղբյուրը՝ neboley.com.ua