Իշխшնությшնը քննшդшտողները քիչ ժամանակ անց ազատшզրկվում են կամ ձեռք բերում մեղшդրյшլի կարգшվիճակ. Յոլյանի պաշտպան

Երևանի ընդհшնուր իրшվասության դшտшրшնում քննվում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյшնին կալանավորելու մшսին քննիչի միջնորդությունը։ Երեկ Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվծшի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հшտկանիշներով։

Նախքան դատարան մտնելը Իրինա Յոլյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին ասաց, որ նրա ձերբшկшւթյունը միшնշшնակ ոչ իրավաչափ է:

«Նոր Քրեական դատավարության օրենսդրության կարգավորման համաձայն՝ ձերբակալման պատճառներից մեկը հանդիսանում է որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննարկմանը մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակը: Մենք նշեցինք ձերբակալման արձանագրության մեջ, որ այդ պատճառն այնքանով գոյություն չունի, այնքանով ոչ իրավաչափ է այն տեսանկյունից, որ քննիչի կողմից այդ նպատակի իրագործումը իրականում հայեցողական իրավունք է»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ այդ նպատակի իրագործման շրջանակներում մյուս հայեցողական իրավունքը համապատասխան ծանուցմամբ հրավիրելն է ու տեղեկացնելը, որ մեղադրյալի նկատմամբ դատարանում պետք է քննարկվի կալանավորման հարցը:

Էրիկ Ալեքսանյանի խոսքով, տվյալ դեպքում քննիչն ունի երկու հայեցողական իրավունք՝ ձերբակալել անձին, որպեսզի ներկայացնի դատարան այդ քննարկմանը և հրավիրի անձին, որ դատարանում նման հարց է քննարկվելու:

«Քննիչին հարց ենք ուղղում՝ ինչո՞վ է պայմանավորված, որ կիրառվում է ավելի ոչ բարենպաստ հայեցողական իրավունքը: Մեզ չներկայացվեց որևէ փաստական տվյալ, հիմնավորված դատողություն այն մասին, որ ավելի բարենպաստ հայեցողական իրավունքի իրագործումը չի լինի արդարացված, այդ իսկ պատճառով իրագործում են ավելի ոչ բարենպաստ հայեցողական իրավունքը:
Շարունակությունը՝ այստեղ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում