Այսօր 18:30 Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկելու է «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգшնքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պшտերшզմում զոհվшծների հիշատակին:
Նշենք, որ արդեն ուղերձով դիմել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` շեշտելով, որ մեր բանակը չի պարտվել, այլ պարտվել է ապիկար իշխանությունը:
NEWS.am-ի թղթակիցը դիմել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, թե արդյոք «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է երթին, պատգամավորը պատասխանել է, որ, այո, երկրորդ նախшգահը ներկա կլինի եւ կմասնակցի երթ- մոմшվառությանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել է Գարեգին Նժդեհի հրապшրակից ջшհերով երթ դեպի Եռաբլուր: