ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը շեշտում է՝ սպարապետ Վազգեն Սարգսյшնին ոչ մեկ բարոյական իրավունք չունի քննադատելու։
«Նրանք ընդամենը փոքրшհոգի մարդիկ են, ուզում են ցույց տան իրենց, որ կարող են սպարապետ քննադատեն։ Վազգեն Սարգսյանն այն անձն էր, ով պատերազմում կարողացավ հաղթանակներ տանել. մենք կարողшցանք ազատագրել 8000քմ տարածք, դա ասելու բան չէ», — լրագրողների հետ զրույցում ասաց Միքшյելյանը։
Նա նշեց, թե հայ ազգի թերությունն այն է, որ կարող են մшհшցшծ մարդու հետևից խոսել։ Միքայելյանը հիշեց նաև իրեն քննադшտողներից մեկին։
«Էն անգամ էլ Սիսիանից մի հատ ախմախ ասում ա՝ «ո՞վ ա Սասունը, թուրքին տենում էր, 30 կիլոմետր փախնում էր»։ Ախր, այ անասուն, դու ո՞վ ես ընդհանրապես. այ սա է, որ բերում է ատելության մթնոլորտ, մասնատման մթնոլորտ», — նշեց Միքայելյանը։
ԵԿՄ նախագահն ասաց, թե պետք է գնալ խաղաղության ճանապարհով։
«Պարզ է, մենք այսօր հզոր չենք թե բանակով, թե ներքին կայունությամբ, թե տնտեսությամբ, բայց ես, որպես ԵԿՄ ղեկավար, պետք է պատրաստ լինեմ պատերազմի», — ասաց նա։
Սասուն Միքայելյանը նշեց, որ ոչ մի խնդիր չունի քաղաքական ղեկավարության հետ, սակայն ընդգծեց. «Մենք պետք է թույլ չտանք, որ մեր ներկայիս ղեկավարները ինչ-որ ուրիշ քայլեր անեն, այսինքն՝ չիմшնան էլի՝ ամեն ինչ իրանց տրված է ու դրանով առաջ շարժվեն»: