Քիչ առաջ Սևանում հանգստանալուց դաժանաբար մահացավ Լյուդվիգը․ մանրամասներ (ֆոտո)

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ վարչական շրջանի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում «Ժայռ» հանգստյան գոտու լողափում քաղաքացին ռետինե նավակով շուռ է եկել և կան կասկածներ, որ ջրահեղձ է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակները։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ լճից դուրս են բերել Երևանի բնակիչ 85-ամյա Լյուդվիգ Ղ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Պարզվել է, որ ոչ թե ռետինե նավակ է եղել, այլ փչովի ներքնակ, որով Լյուդվիգ Ղ․-ն մտել է Սևանա լիճ, անզգուշաբար ընկել է ներքնակի վրայից և ջրահեղձ եղել։ Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչ Գասպարյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում