«Հայաստան, ես գալիս եմ»․ Snoop Dogg-ը հայտարարել է, որ ելույթ է ունենալու Երեւանում (VIDEO)

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը սեպտեմբերի 23-ին ելույթ կունենա Երեւանում։ Ռեփի 51-ամյա աստղն ինստագրամյան իր էջում տեսաուղերձ է հղել հայերին՝ կիսվելով «լավ նորությամբ»։ Արտիստը նշել է, որ սեպտեմբերի 23-ին կլինի Հրազդան մարզադաշտում՝ հատուկ շոուի համար։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от snoopdogg (@snoopdogg)

«Հայաստան, ես լավ նորություն եմ բերել ձեզ։ Շուտով կգամ ձեր գեղեցիկ քաղաք՝ Երեւան, որտեղ սեպտեմբերի 23-ին ելույթ կունենամ հատուկ շոուի ընթացքում»,-տեսանյութում հավելել է ռեփերը՝ նշելով նաեւ, որ տեղյակ է հայերի հյուրասիրության մասին եւ անհամբերությամբ է սպասում այս հանդիպմանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: