Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվում է հարաբերությունների գույքագրման գործընթաց. Փաշինյանը՝ գազի գնի մասին

«Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են գույքագրման գործընթացը երկու երկրի հարաբերությունների հստակեցման համատեքստում»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսական գազի սակագնի վերանայման վերաբերյալ հարցին:

«Ինչպես բիշքեկյան բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հետ մենք պայմանավորվեցինք, շարունակում ենք Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների գույքագրում իրականացնել՝ տեսնելու, թե դրանք ինչ շերտերից են բաղկացած:

Գալիս է երկաթուղու հարցը, բոլորը սկսում են զբաղվել դրանով, հետո գալիս է գազի հարցը. ՀՀ-ՌԴ հարաբերությունները բազմաշերտ են, և այդտեղ բազմաթիվ խնդիրներ, հարցեր, հնարավորություններ կան: Գույքագրման այդ պրոցեսը գնում է, և քննարկումները շարունակվում կամ սկսվում են»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է՝ այդ թվում գազի ներկրման և այլ հարցերի վերաբերյալ բոլոր հնարավոր երկրների հետ վարվում են բանակցություններ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: