ԱԳՆ-ն վերջին տարիներին արել է միայն մեկ բան՝ միջազգային առևտուր, բայց հայկական հողերն են եղել ապրանքը. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

Հայաստանում գյուղատնտեսությունը շեշտակի անկում է ապրում, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ սա խայտառակ վիճակ է։

Կարապետյանն ասաց, որ բանկերի տոկոսները բարձրանալու են, ինչը շատ վատ ազդեցություն է ունենալու ժողովրդի վրա։

Նարեկ Կարապետյանը հայտարարեց, թե ՔՊ-ն շատ ազնիվ է գտնվել, երբ Արտաքին գործերի նախարարությանն ավելացրել է նաև «միջազգային առևտրի» տերմինը։

«ԱԳՆ-ն վերջին տարիներին արել է միայն մեկ բան՝ միջազգային առևտուր, բայց ապրանքը եղել է հայկական հողերը»,- ընդգծեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: