Հայրս արդար և չափազանց մեղմ ու բարի, Աստվածասեր մարդ էր. վստահ եմ՝ իր ապրած կյանքով հանգրվանել է իր սիրած Հիսուսի գրկում. Բագրատ Սրբազան

Սիրելիներ, ամբողջ սիրով և երախտագետ սրտով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ հորս ննջման՝ այս աշխարհից մեկնելու տխուր առիթով ձեր զորակցությունների, ցավակցությունների և աղոթքների համար:

Աստված թող իր ողորմությունը տարածի ձեր բոլոր ննջեցյալների վրա և երկար կյանք պարգևի ձեզ և ձեր ընտանիքներին:

Հատուկ խոնարհ շնորհակալություններ եմ ցանկանում հայտնել Վեհափառ Հայրապետին իր հայրական խնամքի, հոգածության և աղոթքի համար, ինչպես նաև բոլոր այն հոգևոր եղբայրներիս, ովքեր իրենց զորակցությունն են հայտնել և աղոթքներով Սուրբ Հոգու մխիթարությունը հայցել մեր ընտանիքի համար:

Հայրս արդար և չափազանց մեղմ ու բարի, Աստվածասեր մարդ էր: Վստահ եմ, որ իր ապրած կյանքով հանգրվանել է իր սիրած Հիսուսի գրկում:

Ինձ համար միակ ցավալի փաստն այն է, որ երբևէ չկարողացա հրաժեշտ տալ ոչ հոգելույս մորս, ոչ հոգելույս ավագ եղբորս և այժմ էլ երկնքի բաժին դարձած հորս:

Թերևս Տիրոջ նախախնամությունն էր, որ դեռևս 1995-ին դուրս գալով տնից և ընդգրկվելով Տիրոջ Սուրբ Եկեղեցում ծառայության՝ իմ վերջին հրաժեշտն արդեն իսկ այն ժամանակ տվել եմ:

Քանի որ շատ են հարցրել, հայտնում եմ նաև, որ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին Գեղարդավանքում:

Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 11:00:

 

Սիրով և աղոթքով՝

Բագրատ արք. Գալստանյան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: