Օգոստոսի 10-ին Հալաբյան 13 հասցեում հայտնաբերված աղջկա կենսաբանական ծնողների մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։ Իրավապահ մարմինները դեռևս չեն պարզել, թե ինչ հանգամանքներում է նորածինը հայտնվել շենքի բակում և ով է նրան այնտեղ թողել։
MediaHub-ի հետ զրույցում նորածնին գտած երիտասարդը ասել է.
«Երեկ էլ եմ գնացել տեսնելու։ Նոր հագուստ եմ գնել, նորածնին անհրաժեշտ բոլոր պարագաներն եմ տարել։ Հիմա էլ եմ գնում հիվանդանոց։ Ասացին՝ մոտ 20 օրից դուրս կգրեն, և ես արդեն դրան եմ պատրաստվում»,- պատմեց նա։
