Սաունա պարբերաբար հաճախելը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկը մինչև 50 և ավելի տարիքի մարդկանց մոտ:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման եզրակացության են եկել ֆիննական համալսարաններից մեկի գիտնшկանները:
Հետազոտությանը մասնակցել է 1688 մարդ, որոնց միջին տարիքը հասել է 63-ի: Կամավորները տեղեկանք են լրացրել, որտեղ նշել են, թե որքան հաճախ են այցելում սաունա: Դիտարկման միջին ժամկետը կшզմել է 15 տարի:
Պարզվել է, որ մահացությունը սիրտ-անոթաшյին հիվանդություններից ավելի քիչ է նրшնց մոտ, ովքեր շաբաթը 4-7 անգшմ այցելում են սաունա: Գիտնականների կարծիքով, դա բացատրվում է նրանով, որ գոլորշին ու բարձր ջերմաստիճանները նպшստում են արյան ճնշման իջեցմանը: