Տնական նուտելլա պատաստելու համար կպահանջվի ընդամենը 5 րոպե: Եվ ամենակարևորն այն է, որ համը ամենևին չի զիջում գործարանային արտադրանքին: Սա հիանալի տարբերակ է նախաճաշի համար և առավելությունն այն է, որ ոչ մի հավելում, սինթետիկ արոմատիզատոր չի պարունակում:
Եվ բացի այդ բաղադրիչները մատչելի են և հասանելի բոլորին: Մի խոսքով պատրաստեք և համոզվեք ինքներդ:
Բաղադրիչներ
350 մլ բուսայուղ (առանց հոտի), 0,5 բաժակ շաքարի փոշի կամ շաքարավազ
2-3 ճաշի գալ կաթի փոշի, 0,5 բաճակ ընկույզ, 150 մլ կաթ
2-3 ճաշի գալ կակաո, Վանիլին ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կաթը գոլացնել, ավելացնել շաքարավազը կամ շաքարի փոշին և վանիլինը: Այնուհետև ավելացնել բուսայուղը և հարել բլենդերի օգնությամբ բարձր արագության տակ:
Ավելացնել կակաոն և կաթի փոշին, և շարունակել հարել: Վերջում ավելացնել մանրացված ընկույզը և լավ խառնել:
Ահա և պատրաստ է:
Բարի ախորժակ