11 ամսական երեխան եղել է մեծ քրոջ գրկում. ողբերգական վթարի նոր մանրամասներ

Շաբաթ վթարի հետևանքով ծնողներին և եղբորը կորցրած երեխաները շարունակում են մնալ հիվանդանոցում:

 

Նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, երկուսի վիճակը միջին ծանրության է, այսօր տեղեկացրել է Առողջապահության նախարարությունը:​

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։​

Վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են՝ 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։​

Ամուսինների հարևանները պատմել են, որ Իզաբելլան երկու երեխաների հետ Գյումրիում էր՝ հայրական տանը։ Այդ օրը նրա մոր մահվան 40-րդ օրն էր։ Մխիթարը մյուս երեք երեխաների հետ մեկնել էր Գյումրի՝ կնոջն ու երեխաներին տուն բերելու։ Ճանապարհին էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը։​

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: