Մարդ, ում ատում և պաշտում էր ամբողջ աշխարհը. Oշոյի 20 մեջբերումները

Չանդրա Մոհան Ջեյն. հոգևոր առաջնորդ և միստիկ, ում չէին սիրում և չէին ընդունում կենդանության օրոք, բայց ով դարձավ շատ հանրաճանաչ և իրոք սիրելի մահվանից հետո:

Մարդը, ում մասին գնում է խոսքը, լայն լսարանին հայտնի է որպես Օշո: Այդ անունը Չանդրա Ջեյնը կրում էր միայն իր կյանքի վերջին տարում, սակայն հենց այդ անունով են ստորագրված նրա բոլոր զրույցներն ու գրքերը: Եվ այսպես՝ ներկայացնում ենք Օշոյի 20 մեջբերումները, որոնք օգտակար կլինեն յուրաքանչյուրին: Ի՞նչ տարբերություն ով է ավելի ուժեղ, ով ավելի գեղեցիկ, ով ավելի հարուստ: Չէ՞ որ վերջին հաշվով նշանակություն ունի միայն այն, թե երջանի՞կ մարդ ես, թե՞ ոչ: Պատճառները մեր ներսում են, իսկ դրսում միայն արդարացումներ են: Հիշի՛ր. այն ամենը, ինչ կարելի է գնել փողով՝ արդեն էժանագին է:

Կյանքը քո շուրջը դարձրու գեղեցիկ: Եվ թող յուրաքանչյուր մարդ զգա, որ քեզ հետ հանդիպումը՝ պարգև է: Մի թույլ տուր, որպեսզի կյանքդ լինի ուղղակի մեռած ծիսակատարություն: Թող լինեն անբացատրելի պահեր: Թող լինեն որոշ խորհրդավոր բաներ, որոնց համար դու չես կարողանա բերել որևէ պատճառ: Թող լինեն որոշ արարքներ, որոնց պատճառով մարդիկ կմտածեն, որ դու մի փոքր խելագար ես: Լինել այնպիսին, ինչպիսին որ կաս՝ կնշանակի լինել գեղեցիկ: Երբ թվում է, որ կյանքում ամեն ինչ փուլ է գալիս, սկսեք մտածել այն մասին, թե ինչ կկառուցեք ազատված վայրում:

Մարդկանց մտերմության աստիճանը որոշվում է լռելու հարմարավետությամբ: Միայնությունը՝ վիճակ է, երբ դու հիվանդ ես քեզանով, հոգնել ես քեզնից, զզվացրել ինքդ քեզ և դու ցանկանում ես ինչ-որ տեղ գնալ և մատնվել մոռացումի՝ ինչ-որ մեկ ուրիշում: Երբ դուք մտածում եք, որ խաբում եք ուրիշներին՝ դուք խաբում եք միայն ինքներդ ձեզ: Եթե դուք չեք կարողանում ասել «ՈՉ»՝ ձեր «ԱՅՈ»-ն ոչ մի իմաստ չունի: Սիրո իսկական ակնթարթները մնում են չարտահայտված: Դու չես կարող ավելի քիչ կամ ավելի շատ սիրել, որովհետև դա քանակ չէ: Դա որակ է, որն անչափելի է: Ամբողջ հոյակապությունը պահի մեջ է, այլ ոչ թե հավերժության:

Դու գտնում ես ուրիշների մեջ միայն այն, ինչ սկզբից գտել ես ինքդ քո մեջ: Երջանիկ լինելու համար պետք է խիզախ լինել: Վերջիվերջո մարդն ապրում է միայն նրանով, ինչ իր ներսում է: Ոչ ոք հետաքրքրված չէ, որպեսզի վիրավորի ձեզ, ոչ ոք հարմար առիթի չի սպասում ձեզ վիրավորելու համար, ամեն ոք զբաղված է նրանով, որ պահպանում է սեփական վերքերը: Պետք չէ օրինակ վերցնել քարից: Քարը ուժեղ տեսք ունի, սակայն դա այդպես չէ՝ ջուրը թվում է շատ թույլ, սակայն դա այդպես չէ: Մարդիկ մահանում են դատարկ ձեռքերով: Ոչ ոք չպետք է հետևի ինչ-որ մեկին: Ամեն ոք պետք է գնա դեպի իր հոգին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում