1. Բուժում է հոդերը և ապաքինում է վերքերը:
2. Օգտակար է մարսողության համար՝ նորմալացնում է ախորժшկը, լավացնում է մարսողությունը:
3. Օգտակար է նյարդային համակարգի համար՝տոնուս է հաղորդում և խթանում է այն:Ուժերի անկման քրոնիկական հոգնածության նյարդային գերլարվածության դեպքում խատուտիկը կօգնի:
4. Վերացնում է թույներն ու տոքսիններն օրգանիզմից,նաև վերացնում է դեղամիջոցների չմտածված օգտագործման հետևանքները:
5. Խատուտիկն ունի լեղամուղ հակաճիճվային և թեթև թուլացնող հատկություններ:
6. Հարուստ է վիտամիններով և հանքանյութերով Պարունակում է մեծ քանակությամբ պղինձ,երկաթ,կալիում,մագնեզիում,նատրիում մանգան,վիտամիններ A,C,նաև B խմբի:
7. Խատուտիկը հարթեցնում է մաշկը և լավացնում է դեմքի գույնը, վերացնում է պեպենները:
Խատուտիկի ծաղիկները և տերևները հավաքելու լավագույն ժամանակը գարունը և ամռան սկիզբն են:Արմատները հասնում են օգոստոսին սեպտեմբերին կամ ապրիլի վեջին,մայիսի սկզբին:
Բուժիչ միջոցներ խատուտիկով
1.Անեմիայի բուժում Խառնիր 3 ճ.գ.խատուտիկի ծաղիկներ և 3 ճ.գ մեղվախոտի տերևներ: Ավելացրու 2 ճ.գ եղինջ և 1 ճ.գ. օշինդր:Վրան 1 լ. եռացած ջուր լցրու: Խմիր 50-ական մլ թուրմ օրական 6 անգամ:
2.Փորկապության և որովայնի փքվածության դեպքում 1 թ.գ.խատուտիկի տերևների վրա 1 բաժակ ջուր լցրու և մարմանդ կրակի վրա եռացրու 15 րոպե:Թող թրմվի կես ժամ:Խմիր 1-ական ճ.գ.օրական 3-4 անգամ:
3.Հորմոնալ անհավասարակշռության դեպքում 3-լիտրանոց ապակե տարան լցրու խատուտիկի տերևներով ավելացորւ 1 կգ շաքարավազ,խառնիր:Թող մնա պատուհանագոգին 3 շաբաթ,քամիր:Ստացված էլիքսիրը շաքարավազի փոխարեն ավելացրու թեյին 1-2 ական ճ. գ.:
4. Մաշկային հիվանդությունների դեպքում 1 ճ.գ.մանրացված արմատների վրա 1 բաժակ տաք ջուր լցրու,մարմանդ կրակի վրա եռացրու 15 րոպե,սառեցրու և քամիր:Խմիր բաժակի 1/3 մասը տաք վիճակում ուտելուց 15 րոպե առաջ օրական 3 անգամ:
5. Մազերի դիմակ 200 մլ եռացած ջուրը լցրու 1 ճ.գ.խատուտիկի մարնրացված թարմ տերևների վրա:Միջոցը քսիր գլխամաշկիդ և մազերիդ ողջ երկարությամբ:Գլուխդ փաթաթիր սրբիչով և սպասիր 30 րոպե:Լվա գլուխդ:Այս դիմակը լավ ամրացնում է մազերը:
6. Խատուտիկով ջեմ Խատուտիկի 500 ծաղկաբույլը լավ լվա և մեկ օր թող սառը ջրի մեջ:Ավելի լավ է՝ջուրը մի քանի անգամ փոխել այդպես ամողջ սառնությունը կվերանա:Նշված ժամանակից հետո ջուրը քամիր, 1 լ.սառը ջուր ավելացրու և եռացրու 10 րոպե: Եփուկը քամիր լավ ճզմիր:
Եփուկին ավելացրու 1 կգ շաքարավազ 2 կիտրոնի հյութ: Մոտ մեկ ժամ եփիր մարմանդ կրակի վրա: Սառեցրու և լցրու ապակե տարաների մեջ:Գործում է որպես ջերմիջեցնող միջոց:Իմունիտետի լավացման համար կարելի է այս ջեմը քսել բլիթների վրա հատապտուղների հետ մատուցել որպես դեսերտ: