Ավտովթարից մահացածը ֆոտոմոդել Թինան է․․․․․լուսանկարներ

Ավտովթարից մահացածը ֆոտոմոդել Թինան է (լուսանկարներ)

Նախօրեին հայտնել էինք Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին։

Մահացածները քույրեր էին, որոնք մեկնում էին Սյունիքի մարզ՝ մասնակցելու հարսանեկան արարողության։

Bavnews.am-ի տեղեկություններով՝ զոհերից մեկը՝ 34-ամյա Բուրաստան Խոսրովյանն է, վերջինս համացանցում առավել հայտնի է Թինա Միրաբելլա անվամբ։

Թինան մոդել էր, ուներ սեփական բրենդային խանութը։Նշենք, որ սեպտեմբերի 2-ին, Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է վթարված «Nissan» մակնիշի ավտոմեքենա․ կա երկու զոհ։

Մահացած հայտնաբերված կանայք հարազատ քույրեր են և մեկնում էին Սյունիքի մարզ՝ հարսանեկան արարողության մասնակցելու։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում