Տիգրան Ավինյանի կինը կրո՞ւմ է 15 հազար դոլարանոց ROLEX ժամացույց

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար  Էդգար Ղազարյանը հրապարակել է Տիգրան Ավինյանի կնոջ լուսանկարը, որին կից գրել է, որ  նա կրում է թանկարժեք ժամացույց։

«Ասեք թալանենք, ասեք վայելենք։


Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո ՀՀ փոխվարչապետի և Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնները զբաղեցրած, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Տիգրան Ավինյանի տիկնոջ ձեռքի ժամացույցը իր տեսքով շատ նման է ROLEX 126600 մոդելի շվեյցարական ժամացույցին, որի արժեքը կազմում է մոտ 15․580 ԱՄՆ դոլար։ Դժվար է մտածել, որ ամուսնու կողմից դա «սիրելի»-ի համար գնված միակ ժամացույցն է։ Եթե Տիգրան Ավինյանի հայրն այնքան շատ է սիրում իր հարսին, որ որդու փոխվարչապետ և փոխքաղաքապետ դառնալուց հետո որոշել է նրան ավելի քան 50․000 դոլար արժողությամբ ավտոմեքենա նվիրել, ապա պետք է պատկերացնել, թե ամուսնու սերն ինչ նյութական դրսևորումներ կարող է ունենալ։
Այդ ժամացույցի գինը հայկական դրամով կազմում է մոտավորապես 6․000․000 ՀՀ դրամ, այսինքն` ժամը 1․000 դրամով չորս ժամ քայլելու համար, հնարավոր է այդ գումարով ժամանակավոր աշխատանքի հրավիրել Տիգրան Ավինյանի տիկնոջ տարիքի 1․500 երիտասարդ աղջիկների»,֊գրել է նա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: