Տնտեսվարողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության մետ` բողոքելով «Wildberries» ընկերության գործունեության դեմ։ Նրանք «Wildberries»–ին մեղադրում են իրենց առևտրին խոչընդոտելու համար։
Ըստ ցուցարարների` «Wildberries»–ը փլուզելու է իրենց փոքր բիզնեսը, որի հետո պայթելու է բանկային համակարգը:
«Դպրոցի սեզոնի մեր ամբողջ առևտրի 80-% ապրանքը չենք վաճառել: Խնդիր չկա թող Վայլդբերիսը գա մեր ապրանքը առնի:
Մինչև Վայլդբերիսի հայտնվելը մենք նորմալ աշխատել ենք, հիմա միջին և մանր բիզնեսի մեջ կռիվա, մեզանից փող են ուզում, մենք չենք կարողանում տալ, չի վաճառվել, ոնց տանք: Եթե ձմեռային սեզոնին «Վայլդբերիսը» մնացած լինի, հունվար-փետրվարին ՀՀ-ում մի հատ խանութ չի մնալու»,- ասել է ասել է տնտեսվարողներից մեկը:
Նշենք, որ սեպտեմբերի 5–ին ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել «Wildberries»–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների` ՊԵԿ-ը դիմել է «Wildberries»-ին` վերահսկողություն սահմանելու և արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։
«Wildberries»-ից արձագանքեցին, որ տեխնիկական խնդիր է եղել, որը վերացվել է։
