Հարգելի պարոն Շահրամանյան, Անձամբ իմ և «Հայրենիք» կուսակցության անունից ջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Հարգելի պարոն Շահրամանյան,

Անձամբ իմ և «Հայրենիք» կուսակցության անունից ջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Այս կարևոր իրադարձությունը վկայում է Արցախի Ազգային ժողովի և հանրության ողջամտության, կամքի և տոկունության մասին՝ անսասան վճռականությամբ դիմակայելու այն անհավանական մարտրահրավերներին, որոնց հարկադիր կերպով առերեսվում է Արցախն այս օրերին։

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարումն էական նշանակություն կունենա Արցախում ներքին կայունությունը, հանրային համերաշխությունը և միասնականությունը պահպանելու, Ադրբեջանի կողմից պարտադրված անօրինական շրջափակման հետևանքով ի հայտ եկած ճգնաժամի հետևանքները վերացնելու, անդառնալիից խուսափելու և Արցախն այս դժվարին ժամանակներում արժանապատվորեն առաջնորդելու գործում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: