Խորհրդшրանը կունենա 105 պшտգամավոր. Որ nւժը քանի մանդատ կnւնենա

Խորհրդարանը կnւնենա 105 պատգամավոր և հետևյալ տեսքը`

1,ՔՊ — 72 մանդատ

2.Հայաստան — 27 մանդատ

3.Պատիվ ունեմ — 6 մանդատ

Զոհրապ Եգանյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալով՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,92 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը` 21,04:

Խորհրդարան է անցնում նաև Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որը ստացել է ընտրողների ձայների 5,23 տոկոսը: Դաշինքը չի հաղթահարել սահմանված շեմը, սակայն խորհրդարան է մտնում օրենքով:

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները նոր խորհրդարանում չեն լինի։

Նշենք, որ ամփոփվել են բոլոր ընտրատեղամասերի արդյունքները:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում