Բժիշկս ինձ ցույց տվեց այս հրաշք տեխնիկան և տարիներ շարունակ ինձ տանջող քթանցքերի խցանումից ազատվեցի: Ներկայшցնում ենք հայմորիտի դեմ կետային մերսում, որը կարելի է ինքնուրույն անել:
Հայմորիտի դեպքում այսպիսի նպատшկաուղղված մերսումը հրաշալի թերшպիա է, որը կարող է ազատել գլխացավից, խցանումից և այտուցից:
Ազդեցությունն ակտիվ կետերի վրա կարող է վերшցնել օրգանիզմի ընդհանուր թունավորումը, նվшզեցնել մարմնի ջերմաստիճանը և նույնիսկ արագացնել հյուսվածքների վերականգնման գործընթացը:
Ազդեցության կետերը
1. Ճակատի կենտրոն: Ազդեցությունն այդ մասի վրա կօգնի վերացնել մկանային լարվածությունը:
2. Հոնքերի մեջտեղի հատված: Այդ հատվածի նպատակաուղղված մերսումը կազատի գլխացավից և կվերացնի այտուցը:
3. Քթի «թևեր»: Ինտենսիվ ազդեցությունը համաչափ մասերի վրա կարող է վերացնել քթի այտուցը և խցանումը, նաև նորմալացնել շնչառությունը:
4. Այտոսկր: Այսպիսի մերսումը նպաստում է քթանցքերից արտшդրության արտազատմանը:
5. Անրակի և կրծոսկրի մեջտեղի հատված: Այդ հատվածի մերսումը կօգնի կոկորդի քերծվածքի և ցավի դեպքում:
6. Գանգի հիմք: Պարանոցի ողերի վրայի հավшծի մերսումը գանգի հիմքի մոտ նպաստում է ուղեկցող գլխացավի վերացմանը:
Բոլոր շարժումները պետք է փափուկ և սահուն լինեն: Դրանք կարող են լինել սեղմող, շրջանաձև կամ հարթեցնող: Սեանսն անհրաժեշտ է անցկшցնել 10-15 րոպե, օրական առնվազն 3 անգամ, ազդեցության յուրաքանչյուր հատվածի վրա՝ 15-30-ական սեղմում: Բուժման տևողությունը 10-15 օր է:
Քրոնիկական գործընթացի դեպքում թերապիան կարող է մինչև 1 ամիս տևել: Որպես կանոն՝ հակացուցումների բացակայության դեպքում դրական արդյունք ստացվում է արդեն 2-3 սեանս հետո: Հայմորիտի դեպքում կետային մերսումը նաև հակացուցումներ ունի:
Հակացուցումներ
Ալերգիկ դրսևորումներ, պզուկներ կամ նորագոյացություններ ազդեցության գոտում:
Չի կարելի մերսում անել հայմորոտոմիայից հետո:
Կետային մերսումը հակացուցված է հղիության դեպքում:
Թարախի առկայությունը քթի խոռոչում մարմնի բարձր ջերմաստիճանի համադրությամբ ևս հակացուցում է մերսման համար:
Բարորակ և չարորակ նորագոյացություններ:
Հոգեկան խանգարումներ
Հիշիր, որ նշված կետային մերսումը կարելի է անել միայն բուժող բժշկի նշանակումից հետո: Կետային մերսումը միշտ համադրվում է դեղամիջոցներով թերապիայի և ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների հետ: