Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա․․․PARS TODAY

«Դոնյաե Էղթեսադ» թերթի հետ հարցազրույցում, պատասխանելով ՀՀ Սյունիքի մարզի վրա Ադրբեջանի հարձակման հավանականության մասին հարցին, Կովասի հարցերով փորձագետ Հասան Բեհեշթիփուրն ասել է. «Դա կհամարվի այլ երկրի տարածքի խախտում: Որովհետև Ադրբեջանը երկար տարիներ ընդունել է այս տարածաշրջանը Հայաստանի կազմում, սակայն վերջին տարիներին Իլհամ Ալիևն այդ տարածքի վերաբերյալ «պատմական» հայտարարություններ է անում»:

Ըստ Pars Today-ի, փորձագետը նշել է․ «Եթե անդրադառնանք պատմությանը, ապա պատմական բազմաթիվ պնդումներ կան թե՛ Նախիջևանի, թե՛ Կովկասի 17 քաղաքների վերաբերյալ։ (Այս տարածքները նախկինում եղել են Իրանի կազմում), ուստի ավելի լավ է, որ Բաքուն դադարի սպառնալ հարևան երկրին»։

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կհարձակվի Սյունիքի վրա, Բեհեշթիփուրը պատասխանել է. «Բաքուն ցանկանում է հարձակվել, բայց չի կարող։ Ադրբեջանը հասկացել է Իրանի և նույնիսկ Ռուսաստանի լուրջ ընդդիմությունն այս  հարցին, և եթե հարձակում լինի, Հարավային Կովկասում բոլոր հավասարումները կխաթարվեն»։

Անդրադառնալով հարձակման դեպքում Իրանի հավանական արձագանքներին, փորձագետն ասել է. «Իրանն իր պորտֆելում ունի և՛ դիվանագիտական, և՛ միջազգային իրավունքի, և՛ ռազմական գործողություններ։ Երկու տարի առաջ կայացած առաջ զորավարժությունների ժամանակ, Իրանը  լողացող կամուրջ կառուցեց Արաքս գետի վրա, որով տանկերն ու ռազմական մեքենաները, Երևանի համաձայնությամբ, անցան գետի մյուս ափը, որը Հայաստանի տարածքն է: Այս զորավարժություններն անցկացվել են՝ նպատակ ունենալով   ադրբեջանական կողմին ցույց տալ, որ Իրանը լուրջ է վերաբերվում այս հարցին»։

Նա նշել է. «Հարձակման հավանականությունը շատ փոքր է, սակայն եթե դա տեղի ունենա,  դեպքում Բաքուն անպայման կբախվի Իրանի դիվանագիտական, իրավական և ռազմական գործողություններին»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում