Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 հազար 79 տրանսպորտային միջոց։
Այս մասին հումանիտա կենտրոնում հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ հաշվառված քաղաքացիների թիվը կազմում է 84 հազար 408 անձ, 45 հազար 516 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։