Դադարել է Արցախից բռնի տեղահանվածների հոսքը Հայաստան. վերջին օրերին թիվը չի փոխվում՝ 100 հազար 632

Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 632 է, թիվը փոփոխության չի ենթարկվել, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, թե հաշվառված քաղաքացիների թիվը շարունակում է մնալ շուրջ 99 տոկոս։

«Ժամանածների շուրջ 75 տոկոսն այս պահին գտնվում են տարբեր մարզերում։ Արագածոտնում է գտնվում 3967 արցախցի, Արարատում՝ 18 հազար 212, Արմավիրում՝ 8 հազար 44, Գեղարքունիքում՝ 5125, Լոռիում 4107, Կոտայքում՝ 21 հազար 593, Շիրակում՝ 3707, Սյունքիում՝ 5444, Վայոց ձորում՝ 2134, Տավուշում՝ 3 հազար 139 արցախցի»,- նշեց Բաղդասարյանը։

Արցախցիների գերակշիռ մասին ՀՀ կառավարությունն ապահովել է կացարաններով, մնացյալ անձանց տրամադրվել են տաք հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղորայք։

«Այժմ ընթանում է նրանց տեղավորման հարցն արդեն իսկ վարձակալած բնակարաններում»,- ասաց վարչապետի խոսնակը։

Այսօր որոշակի թվով բռնի տեղահանված արցախցիներ իրենց քարտային հաշվիվներին կստանան պետության կողմից տրված 100 հազար դրամները, բուն գործընթացը ավելի ինտենսիվ կմեկնարկի երկուշաբթիից։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում