Երևանի ավագանու անդրանիկ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը 32 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընտրվեց Երևանի քաղաքապետ։
Հիշեցնենք՝ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։
Նիստը բոյկոտել են «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը»։