Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի ընդունում է նախաձեռնել՝ ԼՂ հայ բնակչության վերադարձի պայմաններ ստեղծելու հարցով

Ֆրանսիան նոր քննարկում է նախաձեռնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ ընդունելու բանաձև, որով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի պայմաններ կստեղծվեն։

Այս մասին Սենատում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

Նա նշել է, որ այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ, ինչի համար անհրաժեշտ է մշտական միջազգային ներկայություն տեղում։

«Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից։ Սա չափազանց ծանր հանցագործություն է, որը չի կարող անարձագանք մնալ», – ասել է նախարարը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: