Այսօր սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքում տոն է: Փոքրիկ Արամը այսօր դարձավ 9 տարեկան: Ընտանիքը ջերմ ընտանեկան մթնոլորտում կեսգիշերին նշել է փոքրիկ Արամի ծնունդը:
Այն, որ այս ընտանիքում տիրում է ջերմություն, նորություն չէ, սակայն յուրաքանչյուր նոր ընտանեկան առիթ դա է փաստում:
Արտաշի ավագ որդին`Գրիշոն, եղբոր համար անակնկալ նվեր է պատրաստել, Սյուզին վառում է տորթի մոմերը, փոքրիկ քույրը նկարում է եղբորը, դե իսկ Արտաշն ու կինը`Աննան, հիացած նայում իրենց երեխաներին:
Այս կադրերում ևս մեկ անգամ երևում են երգչի շքեղ տան դետալները, ինչպես նաև երևում է`ինչ գեղեցիկ անակնկալ են արել հոբելյարի համար ընտանիքի անդամները: