Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը․ նրան մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Սյունիքի զորամասերից մեկում ամիսներ առաջ ժամկետային զինծառայողի նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել, որը, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, դուրս է եկել նաև իրավապահների տեսադաշտ։
Մեզ պատմեցին, որ զորամասի մայոր Վահե Աբրահամյանը ֆիզիկական բռնության է ենթարկել ժամկետային զինծառայող Յուրա Մացակյանին՝ վերջինիս ոչ պատշաճ սափրվելու համար։ Մասնավորապես, զինծառայողը, ըստ այդ տեղեկությունների, «շուշաթրաշ» չի արել, ինչից հետո մայորը, համածառայակիցների ներկայությամբ, սրբիչով քերելու միջոցով սափրել է նրա դեմքը։

Զինծառայողին մայորը պատճառել է ֆիզիկական և հոգեբանական տառապանք։ Դեպքով մայորին մեղադրանք է առաջադրվել, իսկ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Մեզ հետ զրույցում Աբրահամյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը չկարողացավ մանրամասներ հայտնել գործի վերաբերյալ։ «Այս պահին հարմար չէ, հանրային պաշտպան եմ, շաբաթ օր է, չեմ հիշում՝ որ գործի մասին է խոսքը»,– ասաց նա։

Այս դեպքը տեղի է ունենում բանակում վերջին շրջանում գրանցված ծանր միջադեպերի ֆոնին՝ սպանություններ, ինքնասպանություններ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: