Մեզ ասելու են՝ դու՞ք չեք այն երկիրը, որտեղ դատարանների մուտքերն ու ելքերն են շրջափակվում, դու՞ք չեք, որ մակագրման համակարգն ընտրություններից անմիջապես հետո վերցնում, տանում եք․ պատգամավոր

Դատավորի ներքին անկախության ապшհովման կարևոր մեխшնիզմներից մեկը էլեկտրոնային մակագրման համակարգն էր, «Դեպի բռնшպետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկմանն ընդգծեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը:

«Որպեսզի դատավորն անկախ լինի մյուս գործընկերներից, պետք է դրա տեխնիկական հնարավորությունն ունենա։ Էլեկտրոնային մակագրման համակարգը թույլ է տալիս, որ դատավորն անկախ լինի իր դատարանի նախագահից, քանի որ նախկինում մակագարողը միշտ եղել է դատարանի նախագահը»,- ասաց նա։

Վարդևանյանը դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի ներդնումը դատական համակարգում նախկինում կատարած կարևորագույն բարեփոխումներից մեկը համարեց։

«Էլեկտրոնային մակագրման համակարգի ներդնումը վերացրեց դատավորի՝ դատարանի նախագահից ունեցած կաշկանդվածությունը։ Բայց ի՞նչ եղավ վերջին 4 ամսվա ընթացքում․ էլեկտրոնային մակագրման համակարգը բառացիորեն առգրավեցին ու մինչ օրս այն չկա։ Դատարանների նախագահները որոշում են՝ գործերը հենց իրե՞նց մակագրեն, թե՞ ուրիշին մակագրեն, կամ ոնց ուզեն՝ այնպես էլ անեն»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ այս երևույթն ակնհայտորեն խաթարում է դատավորի անկախությունը։

«Միայն մակագրման փաստը ենթադրում է դատավոր-դատարանի նախագահ շփում, որը պետք է չլինի։ Մեզ մոտ մշակույթն այնպիսին չէ, որ եթե դատարանի նախագահը շփվի դատավորի հետ, միևնույն է, որևէ խնդիր չկա։ Ցավոք, մենք չունենք այս հասունությունը։ Եվ այս իշխանությունը, իմանալով, քաջ գիտակցելով այդ ամենը, որոշեց ուղղակի վերցնել մակագրման համակարգը, որ այն պարզապես չլինի։ Սա լրջագույն խնդիր է»,-ընդգծեց Արամ Վարդևանյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս ամենը միջազգային ասպարեզում բացասաբար կանդրադառնա Հայաստանի հեղինակության վրա։

«Ցավոք, դրա հետևանքները լինելու են տարբեր ոլորտներում և տարբեր դիտակետերից են մեզ վրա ազդեցություն թողնելու։ Մենք հիմա գուցե նույնիսկ չպատկերացնենք, բայց կարող է լինել մի շատ սուր՝ միջազգային հարթակներում քննարկման թեմա, և մեզ, որպես հակափաստարկ, որպես բացասական երևույթ, ասեն՝ դու՞ք չեք այն երկիրը, որտեղ դատարանների մուտքեր ու ելքեր են շրջափակում, դու՞ք չեք, որ մակագրման համակարգն ընտրություններից անմիջապես հետո վերցնում, տանում են։ Կամ դու՞ք չեք այն երկիրը, որտեղ Վենետիկի հանձնաժողովը բառացիորեն ասում է՝ ՍԴ դատավորներին չի կարելի մի քանի ժամվա մեջ ասել, որ դուք այլևս դատավոր չեք, բայց դուք, միևնույն է, այդպես էլ արել եք։ Այս խնդիրները կան և խանգարելու են մեզ»,- շեշտեց Արամ Վարդևանյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում