Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և իր ընտանիքից պահանջում է բռնագանձել 90 միլիոն դոլար և 25 անշարժ գույք . մանրամասներ

Հայաստանի տարեկան բյուջեի 1/5-ի չափ ապօրինի գույք է պահանջում դատախազությունը բռնագանձել մեծ ու փոքր նախկին ու ներկա չինովնիկներից: Եվ սա Հակակոռուպցիոն դատարան արդեն ներկայացված հայցերով գնահատված գույքի շուկայական արժեքն է, գործընթացը շարունակվում է ու դեռ անավարտ ուսումնասիրություններ էլ կան:

Իրավապահների պահանջած՝ պետությանը վերադարձվելիք 500 միլիարդ դրամի մի մասը շքեղ ու օրինական եկամուտով չհիմնավորված գնումներն են՝ բնակարաններ, առանձնատներ, հողամասեր, մի մասը հիմնած բիզնեսներ են, մյուսը՝ թանկարժեք ավտոմեքենաներ, զարդեր, արվեստի գործեր:

Ինչպես է հաջողվել համեստ աշխատավարձով մեր պաշտոնյաներին ու նրանց ընտանիքի անդամներին միլիոնատեր դառնալ, եթե ազնիվ են ծառայել:

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և իր ընտանիքից պահանջում է բռնագանձել 36 միլիարդ դրամ (90 միլիոն դոլար) և 25 անշարժ գույք։
Գործն ուղարկվել է դատարան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: