Խոսքն ամերիկահայ գյուտարար, բազմաթիվ արտոնագրերի սեփականատեր, ինչպես նաև շնչով կառավարվող համակարգչի և անվասայլակը մեքենան տեղավորելու մեխանիզմը հնարող Էմիկ Ավագյանի մասին է՝ ծնված Պարսկաստանի Թավրիզ քաղաքում 1924 թվականին:
Էմիկ Ավագյանն ունեցել է մանկական ուղեղային կաթված և նրա ընտանիքը, բժշկական օգնություն փնտրելու նպատակով, Պարսկաստանից ճանապարհորդում է Ռուսաստան, Գերմանիա և ի վերջո բնակեցվում է Նյու Յորքում։
Արդեն տասներեք տարեկանում Էմիկը
տնային տնտեսության շուրջ առաջացած էլեկտրոտեխնիկական խնդիրներ էր կարգավորում։ Հետագայում Ավագյանը ստացել է բարձրագույն կրթություն Էվրիկա քոլեջում ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում:
Ավագյանն ուսումը շարունակում է Կոլումբիայի համալսարանում և ստանում մագիստրոսի աստիճան: Ուսանողության տարիների ընթացքում Ավագյանը հաղորդակցման խնդիրներ է ունեցել մեքենագրուհու հետ, ով գրառումներ էր անում նրա համար։ Ավագյանը ապրել է Մասաչուսեթսում իր կնոջ՝ Էննի հետ մինչև մահը:
Միջավայրային բազմաթիվ դժվարությունները հաղթահարելու համար Ավագյանը բազմաթիվ հայտնագործություններ է արել։ Նրա հայտնի գյուտերից մեկը եղել է շնչառությամբ ղեկավարվող տպագրիչ մեքենայի հայտնագործումը: Համաձայն գյուտի՝ տպագրիչ մեքենան կաշխատի շնչառության և ձայնի չափման համաձայն, որը կարտասանվեր չորս միկրոֆոնի միջոցով:
Չնայած որ մեխանիզմը դանդաղ էր աշխատում, այն օգտագործելը շատ ավելի հարմար էր, քան մեքենագիր վարձելը: Ավագյանի հաջորդ հայտնագործությունը եղել է ինֆորմացիոն որոնումը և պահպանման սարքը, որը արխիվացման և որոնման գործում ամենաարագ գործող մեթոդն էր։
Էմիկ Ավագյանի գլխավոր գյուտերից մեկն էլ համարվում է ավտոմատ սայլակի գյուտը, որը ձեռքով կառավարվող սայլակը փոխարինեց ավտոմատ կառավարվողի: Էմիկ Ավագյանի բազմաթիվ գյուտեր հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը բարելավելու նպատակ են ունեցել, ինչի համար նա ստացել է պարգևներ, որոնք վկայում են իր գյուտերի կարևորությունը:
1961 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին պարգևատրել է Ավագյանին իր նշանավոր ներդրումների համար: Ստացել է նաև հետևյալ մրցանակները՝
Ինժեների նշանավոր մրցանակ (1979)
Իրանի շահի մեդալ (1963)
Էվրիկա քոլեջի դոկտորի աստիճանի պաշտոնական շքանշան
Ամերիկահայ գյուտարարը մահացել է 2013 թվականի հուլիսի 11-ին ԱՄՆ-ում: