Ռուսական կողմը դիտորդի կարգավիճակում էր

«ՊԲ և մեր բնակչության հետ միասին սկսել ենք պատասխան գործողությունները։ Դրանց շնորհիվ էլ Ադրբեջանի հետ սկսեցինք բանակցություններ, որոնք տևել են 12 ժամ»: Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: Շահրամանյանը մասնավորապես նշել է.

«Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի կարգավիճակում էր։ Ուժերն անհավասար էին, որքան երկար շարունակվեր, այնքան շատ զոհեր և կորուստներ կլինեին։ Իմ նպատակը, որպես Արցախի նախագահ այն էր, որ հնարավորինս արագ կանգնեցնեինք ռազմական գործողություններն ու խուսափեինք ավելի շատ զոհերից»,-ասել է Շահրամանյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: