Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Ղահրամանմարաշ նահանգում, որն արդեն տուժել էր փետրվարին տեղի ունեցած հզոր ցնցումներից:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական աղետների կառավարման վարչությանը (AFAD)։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19:25-ին (ՀՀ ժամանակով՝ 20:25) Գյոքսունի շրջանում, աղբյուրը գտնվել է 7,07 կմ խորության վրա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում