Երևանում բախվել են «Տոյոտա»-ն և թիվ 48 երթուղին սպասարկող ավտոբուսը. կա 9 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Անդրանիկի փողոցում բախվել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենան ու թիվ 48 երթուղին սպասարկող Երևանի քաղաքային քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, ZHONG TONG մակնիշի ավտոբուսը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել ՝է հիվանդանոց, իսկ 6 հոգի, ովքեր ավտոբուսի ուղևորներ են եղել, տեղում առաջին բուժօգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, թե վթարի պատճառը եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն Lexus-ի վարորդը ոչ միայն չի հեռացել դեպքի վայրից, այլև հերքում է, որ ինքը վթարային իրավիճակ է ստեղծել:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում