27-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի․ երեխան հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Արման Ա.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Ա. Մանուկյան թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտն 6-ամյա Միքայել Պ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետ օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում