Փաշինյանի քայլերը չեն հավանում 52,6 % հարցված քաղաքացիները, ԱԺ-ի գործունեությունը՝ 64․2%-ը․ «GALLUP»

2023թ․ նոյեմբերի տվյալներով՝ հարցված քաղաքացիների 22,3%-ը նշել են, որ լիովին բավարարված են իրենց կյանքով, ավելի շուտ բավարարված են նշել են հարցվածների 32,2%-ը։ 29,4 %-ը նշել են՝ ավելի շուտ բավարարված չեն, իսկ 15,1%-ը նշել են, որ ընդհանրապես բավարարված չեն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ խոսելով անցկացված հետազոտությունից։

«Ինչպես եք գնահատում ընտանիքի նյութական բավարարվածությունը ներկայումս» հարցմանը քաղաքացիների 5 %-ը ասել է՝ շատ լավ, 20,9%-ը՝ լավ, միջին՝ 62,8%-ը և 6,2%-ը՝ վատ, շատ վատ՝ 4,6%-ը։

Նավասարդյանը նշեց, որ միջին գնահատկանը պահպանվել է։

Հարցումներով փորձել են պարզել նաև քաղաքացիների կարծիքը վարչապետի, ԱԺ-ի, կառավարության և նախագահի աշխատանքի վերաբերյալ, ինչից պարզ է դարձել, որ Փաշինյանի քայլերը չեն հավանում հարցված քաղաքացիների 52,6%-ը, 34,2-ը հավանություն է տալիս։ ՀՀ կառավարության գործունեությանը 29,1%-ը հավանություն է տալիս, 59,7%-ը չի տալիս, 22,2%-ն է միայն նշել, որ ԱԺ-ինը հավանություն է տալիս, 64,2%-ը նշել է, որ հավանություն չի տալիս։

ՀՀ նախագահի գործունեությանը 23%-ը հավանություն տալիս է և 53,7%-ը հավանություն չի տալիս։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում