ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ֆրանսիայից ռազմական տեխնիկայի ենթադրյալ փոխադրումների մասին լուրերին

ՀՀ ՊՆ-ն արձագանքում է՝ Ֆրանսիայից տազմական տեխնիկայի ենթադրյալ փոխադրումների մասին լուրերին։

Մասնավորապես, տելեգրամյան մի շարք ալիքներում տեղեկություններ և լուսանակարներ են տարածվել՝ Ֆրանսիայի կողմից Հայաստան ենթադրյալ ռազմական տեխնիկայի ուղարկման վերաբերյալ։ Նշվում է, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։

«Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ արձագանքելով լուրերին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում