Միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Բանակն ու Զինված ուժերը շատ կարևոր են անվտանգության համար, բայց աշխարհում մեկ-երկու, գուցե երեք երկրներ կան, որոնք բանակի շնորհիվ կարող են իրենց անվտանգությունն ապահովել, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ խաղաղության օրակարգն ու «Խաղաղության խաչմերուկ»-ը անվտանգության մասին են:

«Անվտանգության այն մոդելը, որը մենք կիրառել ենք ու որի արդյունքում պրոբլեմներ ենք ունեցել, գիտե՞ք՝ որն է` աջ ենք պտտվել` մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել` մատ ենք թափ տվել, ուղիղ ենք նայել` մատ ենք թափ տվել, շրջվել ենք` մատ ենք թափ տվել, մեզ հարցրել են` ինչի՞ հաշվին ենք մատ թափ տալիս, ասել ենք` ո՞նց, չգիտե՞ք` ով է մեր մեջքին կանգնած: Հետո, երբ պահը եկել է, որ պետք է դա արտահայտվեր, ասել են` զանգի ենք սպասում, չենք կարող ոչ մի բան ասել: Այս ընկալման փոփոխությունը շատ կարևոր է», — ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ անվտանգություն ապահվոում են տնտեսությունով, մշակույթով, կոմունիկացիաներով, փոխադարձ կախվածություններով, ու «Խաղաղության խաչմերուկ»-ը դրա մասին է:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեր փոխարեն միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: