Ադրբեջանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Խաչմազի շրջանի Գուբա կայարանից 28 կմ հյուսիս-արևմուտք։

Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները:

Ըստ երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալների, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։

Վերջին շրջանում գրեթե ամեն օր հաղորդվում է Ադրբեջանի տարբեր շրջաններում գրանցվող ստորգետնյա ցնցումների մասին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում