Մաշտոցի պողոտայի մի հատվածում երթևեկությունը կդադարեցվի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․

«Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 23-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում