«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել, որում ասված է.
«Երբ դեկտեմբերի 3-ին Իջևանում և Կապանում +25 աստիճան է»:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սուրենյանն ասել էր, որ 2018 թվականից սկսած՝ հանրապետության տարածքում դիտվում են անոմալ տաք ձմեռներ, եղել են մթնոլորտի շրջադարձության էական փոփոխություններ, և տարվա ցուրտ սեզոնին՝ դեկտեմբեր-փետրվար հատվածում, հյուսիսային լայնությունից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան կտրուկ նվազել է։