Արտակարգ դեպք Երևանում. nuտիկանն աշխատանքի ժամանակ կրակելnվ u-պանեց ինքն իրեն..n՞վ էր նա

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մազմանյան 3 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը:

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Գեորգի Այվազյանը: Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ էդգար Բալոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 25-ամյա Վահագն Մ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Հայտնաբերվել է նաև նրա անվամբ գրանցված հաշվեցուցակային՝ Մակարով տեսակի ծառայողական ատրճանակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն ամրացված ատրճանակով ինքնասպան է եղել: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: