Գորիս խոշորացված համայնքում 6250 ձայնով հաղթել է Առուշ Առուշանյանը. ստացվել են բոլոր ընտրատեղամասերի արդյունքները

Գորիս խոշորացված համայնքում բոլոր 18 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։

Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 6250 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել 3590 ընտրող։

Մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում