Աշոտյանը և Մալյանը քաղբանտարկյալներ են․ պայքարն ազգադավության հետ համակերպվողների դեմ է. Փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական բանտարկյալ լինելն առաքելություն է, դա խաչ է: Դա, մեծ հաշվով, խաչակրաց արշավանք է քաղաքական անհավատների և աղանդավորների դեմ: Դա շատ ծանր խաչ է և այն կրելու իրական պատիվ ունենում են քչերը, քանզի մարդուն չի տրվում ավելի փորձություն, քան նա կարող է կրել:

Այսօր Արմեն Աշոտյանը և Նարեկ Մալյանը քաղաքական բանտարկյալներ են: Նրանց պայքարն ազգադավության, հայրենավաճառության և դրա հետ համակերպվողների դեմ է:

Վերջինների դեպքում` նաև դրանց ապաշխարության հույսով: Նրանք կրում են զրկանքներ` հանուն հայերի և Հայքի: Հպարտ եմ, որ ճակատագրի բերումով ձեր կողքին եմ, վստահ եմ` Հայկը հաղթելու է Բելին»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: